Сообщения

Сообщения за 2020

Այսօր խաղաղ է իմ հոգին

Изображение
Այսօր խաղաղ է իմ հոգին, Այսօր լռում եմ ես նորից, Արձագանքում հոգուցս դուրս՝ (Խորտակելով) թաքուն մի տեղ.. Այսօր խաղաղ է իմ հոգին: Գիտեմ, Տեր, գուցե խուլ է հոգիս Ու չեն տեսնում աչքերս ոչինչ. Հոգնում են մտքերս հաճախ Ու չեն հոսում քո հետքերով. Հյուսիսը փոթորիկ է երգում, Քամին պոկում է երգն իմ շուրթերի. Այսօր խաղաղ է իմ հոգին, Մեկը կանչում է ինձ ներսից.. Գիտեմ, Տեր, գուցե բարի չեմ ես այսօր ԵՒ բարով չեմ ես քայլում. Քամվում են մտքերս քամուց ԵՒ խոսելուց եմ ես կաղում։ Այսօր խաղաղ է իմ հոգին, Այսօր քար է հոգին ու լուրթ: Հոգիս, երգիր, երգիր խաղաղ, Այսօր գտար դու իմ հոգին: 23.04.2020

Որոնողը

Изображение
Ի՞նչքան ես դու Ահավոր թանկ ես ինձ համար, իսկ արժեքդ՝ մի բուռ ժպիտ ու ջերմություն. Մեկինդ փողն ա, մյուսինդ մի կուշտ փոր սերը, ծաղիկներից հետո ու սիրուն խատուտիկների մեջ...  Գոնե դրան մնայիք հավատարիմ Հետո անցնումա կյանքը ու դառնում եք հերդական բախտ ու Աստված որոնողը։  Երազում էի աշխարհի փողերը ու դա էր կյանքս, բայց էժան ա փողը կյանքից հետո Չճորտացա ու չգողացա ես ես կյանքի առաջ, բայց էլի մնացի եդ էժան բախտ ու խրատ որոնողը

ՔԱՐԵՐԻ ՁԱՅՆԸ

Изображение
Գետը աղմկում է տանելով ինձ իր հետ հոգու խորքերը, ու լսում եմ քարերի ձայները, որ հպվում են տեղ-տեղ հոգուս ափերին։ Մեղմորե՜ն լվանում եմ հուշերս։ Հիշում եմ, խորհում, հունի հետ մեղմորեն փորփրում եմ անցյալը: Երբ բարձրանում է քարերի ձայնը, ես հայացքս կտրում եմ, մտածելով` պետք չէ հիշել անցյալը։ Հետո նայում եմ արևին՝ լցվելով ապագան կառուցելու կամքով։ Քարերի ձայները դեռ լսվում են, բայց ես մոռանում եմ աշխարհի ձայները ու հեռանում... բարձրանու՜մ, սավառնու՜մ  երկինք… Թվում է, թե ամպերը հոսում են ու տանում ինձ իրենց հետ…։  Կանգ առանք, ինչու՞ հարցնում եմ ինքս ինձ։ Հարատև թվացող հոսելուց հետո, ես  նկատում եմ, որ հիմա ամառային արև է…  Կոպերս փակում, նայում եմ արևին ու սկսում ապրել ամառային արևի ձայները... այստեղ` երկրի վրա, քարափին։ Մտքերս հոսում են արագընթաց ու չեն թողնում հիշելու հետ հայացքը: Մեկ-մեկ, ծխախոտը վառելիս, երբ բացում եմ աչքերս, թվում է, թե մտքերս՝ մարմին առած, կողքիս, խոտերի մեջ էին, և անհետացան թփերի ու ծառների հետևում։ Ծխում եմ, ծխում, ու մտածում, որ հիմա տեղիցս վեր կ...

Անվերնագիր էր սերն իմ բառարանում

Изображение
Անվերնագիր էր սերն իմ բառարանում, Մութ ու չարտասանված հոգուս խառնարանում։ Վառվում էր սերս՝ դեռ լույսի չեկած, խառնում էր գիշերը ու աստղերին չոքած։ Անվերնագիր էր հուշերի ծովում, Երբ գիշերը սահում էր էջերիս սրտում. Վերացական ու տրտում, լռության մեջ, Համբյուրում էր նա, ի՛նձ իր նուրբ կրծքի մեջ։ Մութ գիշերվա անծայր քամին էր օրորում՝ Անավարտ ու անկետադրական սիրո ծովում. Օրորում էր ոտքերն իմ առաստաղին Ու ալիքաձև թախիծը երիզում լույսի հովին։ Երկարվել էր, ձգվե՛լ գիշերը կոփերիս, Ձմեռվա նման սառել վանկերում, Եվ ատել էր գարունը՝ սիրտս պատռելով, ՈՒ սերս վարարել էր մութ օվկիանոսում։ Ինձ համար չկար աշխարհը ծանոթ, Թեպետ ծանոթ էին բոլորը այնքան, Որ գալիս էին ու գնում՝ չհիշելով անգամ։ Օդն էր անծանոթ կախված առավոտի, Երբ օրօրում էր կարոտի փոշին անոթի։ Միայն մի սիրտ էր ամպի կատարին, Լուռ ժպտում հուշերի ճամփեզրին, Որ հուշացավ գիշերն իմ անգին, Ու դարձավ լույսի համն ինձ վերնագիր։ մարտ 2018թ.

Չհեռանա՜ս Լուսաբացին

Изображение
Գիշեր էր ու քո մուգ հագուստը նորից, օրօրում էր երկինքն ու քո կարոտն էր կանչում... Քո կարոտը պատել էր երկինքն ու գնում էր իր հին պատուճանով, իսկ ես նստել էի պատուհանին ու հաշվում էի քո կարոտը, ուր թավառնում էր կարոտի գույնն ու մերկասնում էր հոգիս։ Դու երազի պես, խռով ու անխնա, անցնում էիր անտարբեր, զեփյոուռի պես, թողնելով գույները կարոտի և թողնելով քո համբյուրները՝ բարակ անձրևի պես։ Հիշում էի կարոտի համը ու հոգիդ արտասում թևերիս, հետո գրկում էի քո բույրը ափերիս մեջ և փորձում էի հասկանալ քո կարոտն իմ դողացող մատներում, սակայն դու երազ էիր, ու ես չգտա.. Գիշերն էր ու քո մուգ հագուստը նորից, օրօրում էր երկինքն ու քո կարոտն էր Հնչում։ Քո կարոտը պատել էր երկինքն ու գնում էր իմ հին պատուճանով, իսկ ես վաղուց մոռացել էի, թեպետ գրկել էի հոգիդ՝ ուր քո կարոտի բույրն էր հանգչում։ Գիշեր էր ու քո մուգ հագուստը նորից, օրօրում էր երկինքն ու քո կարոտն էր հանգչում։ Ուրիշ էին աստղերը, ուրիշ էր հոգիս՝ ուրիշի գիշերով ուրիշացած, և թեպետ ուզում էի պատմել քո կարոտն իմ երազին, որ կարոտում էի այն կարոտը, ուր'...

Երջանկություն

Изображение
Մի փոքր սենյալ ու լույս լիներ, պատուհանին կանաչ ծաղիկներ, Ներսում մանկան աղմուկ ու տաք շուրթեր, որ կանչեր նորից խաղաղ երկինք։ Մի կտոր պայծառ սեր լիներ, որ առկայծեր ու ծածկեր վարագույրներով աշխարհները մութ։ Մի պատառ հացի հոտ լիներ ու կողպեր տան դռներն ամուր։ Շրխկացող աման չամանի արբեսնող ձայներ,  ներսում առավոտ ու դաշնամուր, ծածկեր սև մուք աղմուկն աշխարհի…

Ամպերից հեռու

Изображение
Ո՞վ ես դու, ի՞նչու ենք մենք միշտ իրար մոտ, բայց միշտ ծարավ իրարով։ Կգա՞ս ինձ հետ հեռու, Խորտակվենք երկինք, մի քանի դար հեռու ու մի քանի կաթիլ, ծարաված ճախրենք ամպերից էլ հեռու։ Սեր իմ, իմ մեջ ես դու։ Դու՝ ես եմ։ Այլապես չկա այդքան մոտ ու իրական այլուրեքություն։ Ասա, որտեղ եմ վաղը քեզ փնտրելու։ Ի՞նչպես հպվեմ քեզ ամուր, գրկեմ հոգիդ ու համբուրներով հպվեմ ուժգին հոգուս ափերին։ Սեր իմ, ինձ թվում է, դու նման ես շքեղ ու հիմար դիցուհու, ով միշտ դավաճանում է, դեռ իր ծննդյամբ ու արյամբ ագահ, և մի օր ալեկոծ քո ծովում կխեղտեմ կանչերով մարած իղձերն իմ վերջին, որ միայն ես եմ գնել իմ կիսատ համբյուրով…  Սեր իմ, թող վերջանան կարոտներն այս իրիկուն ու, իբրև նշան մեր հանդիպման, թող կայծեր շողան վառ հուշերը բամբակե թաց քո մարմնում։ Սեր իմ, միշտ ուզում եմ փարվել քեզ ու սիրել ավելի ու ավելի, մի վերջին անգամ, որտեղ փարվում են ամենա ամուրը, ինչպիսին չեն դիպչել դեռ սեփական իմ հոգուն: Եվ այսօր, իմ հրաժեշտն է ու բաժանիր ինձ, կամ քեզ, ամպերից էլ հեռու…        

Ներկա-բացակա

Изображение
Դեռ նորաթուխ լուսաբաց է, օդի համը անկարոտ է ու թաց։ Զեփյուռները շշնջում են սարերից իջնող նոր կյանքի մասին ու չեն հիշում, թե ով որտեղ, որ սառույցի տակ մնաց ու հալվեց անդարձ։ Ինձ մնաց ծաղիկներ ու քրքիջները առուների, որ հանդիպեցին ու հեռացան՝ համր խրխինջներով, դեպի ջրվեժներ ու անդունդներ, մռայլ ու անհետ ճամփեզրով։ Լճերն ու ծովերը հասած կլինեն հազար սեր ու ընկեր, որ կգտնեն նորից թևեր, վերևից, աշնան փոշու պես թափվելու վար, ոտքերիս առաջ, գլխիս ու մազերիս, ծոցս ու նորից ոտքերիս տակ, ինչ-որ տխուր ու համր հեքիաթ պատմելու, վարար, հոսող, անձրևային, համր աղաղակներով, որ ես կլսեմ իմիջայլոց… Կամ տարված ու ծածկված կանաչ թփուտներով և բույն հյուսող թրջունների հուսաբեր ձայներով, չեմ նկատի անձրևային ձայները և ո՛չ էլ առուների, ուր միշտ՝ «ներկա - բացակա», մի համր աղմուկ է կանչում...

Իջնում է մշուշ

Изображение
Ինջնում է մշուշ Իջնում է սիրուն Իջնում է դանդաղ Դողացող ձայներով երգերով քնքուշ Իջնում է մշուշ Իջնում է խավար Թողնելով կույր մի հրաժեշտ Ու անթափանց մութ մի վարագույր Իջնում է մշուշ Իջնում է գիշեր Դու չես լսում խոսքերը կիսատ Ուր մնաց հուշ Յոթ երկինք հեռու Հիմա քո հոգում էլ հեռվում Իջնում է քնքուշ մի մշուշ Երգելով հոգին իմ թաքուն Ու հրաժեշտներ անհանդիպում Ուր իջնում է հուշ-հուշ  մութ ու մշուշ 07.03.20 թ. 00:00

Ափսոս …

Изображение
Ափսոս կիսատ էին թելերը ճերմակ ու թևեր չկաին կարմիր ուսերին, Ափսոս, դու կարող էիր լինել հեռվում։ Զգույշ, կամաց, այդպես չեն ճախրում. Այդպես, ամեն ծաղկի բույրն առնելով, զուր հատնում ենք թիթեռի պես։ Ափսոս… ափսոս, որ ես թիթեռ սիրել չիմացա… Սիրելիներս, եկեք ինձ մոտ երբ մահանանք, համերգ է լինելու ու երգելու եմ հոգուս երգերը թաքուն։ Այնտեղ, երկնքում, ուր դեռ աստղերն են միայն ափսոսում  լուսնի հուրայր. Կամ հողի տակ, որտեղ մի ցուպ ու ծաղիկ է, իսկ դուք երկինք, գուցե կապույտ, կամ մի սև հող ու լուռ ունկնդիր։ Որտեղ բարին ու գեղեցիկն է միայն։

Բարև Գարուն

Изображение
Բարև գարուն, դու նորից կերգես իմ հոգում, նորից կբուսնի ծաղիկը ու կիջնի նորից լույսը շուրթերիս: Մատներս նորից կգրկեն քո տաք քամին ու կպահեմ քեզ քնքուշ սառած իմ կրծքում։ կպահեմ մինչ հալչի սառույցները... Ու երբ անձրևեն ամպերը, ես էլի կերգեմ ու կպարեմ հարբաց աշուններն անցած։ Բարև գարուն, ի՞նչ երգ ունես քո հոգում պահված, որ դեռ չես երգել ու վերջացել մի օր հանկարծ։ Մոտ եկ, գարուն, մոտ երգիր ու մոտ փարվիր սառած իմ հոգուն։ Պատմիր քամիները բոլոր հեռուների, ուր միայն գարուն է ու չի մրսի հոգիս արևից։

Դո...

Изображение
Մեկը նվագում է, մեկը պարում, իսկ մյուսը նստած վայելում է վահանակը ձեռքին՝ ինչպես էկրանի առաջ, հերդով փոխելով ալիքները կյանքի։  Ոչ պարողն է նկատում ինչի տակ է պարում, և ոչ էլ նվագողը դիրիժորի… Դո սի լյա սի  Մեկը երգում է՝ երգեր չգիտի, մյուսը գրում է՝ երգել չգիտի։ Մեկը խոսում է՝ լռել չգիտի, մյուսը լռում է՝ անկուշտի պես… Դո մի ռե ռե դո Մեկը քնում է՝ երազել չգիտի, մյուսը երազում է անքուն։ Մեկը կառուցում, մյուսը ավերում, մեկը գողանում, մյուսը գտնում, մեկը փախնում, մեկը փնտրում, մեկը պակասում է, մյուսը հեռանում, մեկը ավելանում, մեկը գալիս է, մյուսը գնում…  մեկը անում է հանում-գումարում… …դո սի լյա սոլ ֆա մի ռե Դո…

ժամանման Ալիք

Изображение
Խաղաղվիր խաղավիր ծով Թող լսվի շշունջը ծովաստղերի Մոռացիր աղմուկներն հեռվում անցած Ու երգիր թով կարոտներն իմ հոգու Խաղաղվիր խաղաղվիր ծով Լուռ ու հանգիստ օրօրիր իմ հոգին Երգիր չասված բառերն իմ հոգու Տար ինձ հեռու այսօր ինձանից 23.02.20 19:36

Իմ վերջին երազը

Изображение
Հիշում եմ, թե ինչպես, մի օր հանկարծ, կտրուկ ու սառը ձայնով պապս ասաց, որ հերիք է խաղալ ու «մեծանալ է ինձ հարկավոր»։ հիշում եմ ինչպես, տանը սառավ մի ջերմություն ու թանձր լռությունը իջավ հոգուս մեջ։ Սիրտս նեղվեց անտանելի ու թվում էր ինձ չեն սիրում։ Թախծահամը ստիպեց հեռանալ անկողին, ծածկվել վերմակի տակ ու խորը ննջել, որ չերևար արցունքներն ու թախիծը, որ սննդի մնացորդի նման կանգնել ու ճնշում էր կոկորդս։ Տանը ձայները հեռանում էին կամաց,  պատմելով ինձ անծանոթ աշխարհների ու խնդիրների մասին, որոնք գիտակցել, ես դեռ չէի կարող, իսկ ես ուզում էի քնել ու երազում խեղտել ցավը… Երազիս նորից բակ գնացի ու մենակ կանգնած էի գունագեղ ու տաք, կիսաթափանց քամու մեջ, որը շոյում ու խաղում էր հետս։ Քամին էլ, հանկարծ փոխեց գույներն ու կորավ կամաց, մեղմորեն գորշասնելով երանգները, իսկ հետո, ուղակի լքեց քամին, որ Սուրբ լույսի պես առել էր թևերին։ Մենակ ու կորած մարդու պես, արագ- արագ սլանում էի աշխարհով։ խամ ձայներն ու հպումները առնելով կրծքիս, զգում էի ցավերն աշխարհի։ Բայց մեկ էլ հանկարծ, երբ արդեն թվում էր, թե ո...

Ապրիր այն կյանքը որում դու կաս

Изображение
Կանգնիր ու նայիր։ Ինչ կա վերևում։ Կապույտ երկինքն է անծայր։ իսկ դու այնտեղ եղել ես, թե կլինես… կարևոր չէ այնքան, քանի դեռ ներքևում, դեռ շնչում է կյանքը, իսկ դու մի փորցիր փախչել այդ իրականությունից։ Մի թարթիր աչքերդ երկինք ու մի փորցիր սփոփել անկատարությունն ու ծույլությունը, թողնելով հաջորդ կյանքին։ Ի՞նչ իմանաս, քանի կյանք չես ապրել դու այդպես սպասելով… Ուշ չի լինում երբեք ու դու միշտ անելիք ունես քանի դեռ կաս այս աշխարհում։ Ոչինչ թանգ չէ քեզնից ավելի ու ուժեղ չէ այնքան, որքան քո հոգում, քո բաժին լույսը գտնես միշտ ու ամեն անգամ։ Միշտ փնտրիր քեզ ու գտիր առավոտ ու  իրիկուն քնելիս:

Դու այդպես էլ չիմացար

Изображение
Դու այդպես էլ չիմացար, թե ինչ էր երգում գիշերվա հեռուն ու ինչ կար հոգում խոր երկնքի. Դու չիմացար ինչն էր երգում լուսաբացին, ինչ կար հոգում կիվսած խոսքի. Քո կյանքն անցավ վաճառատան աղջամուղջներում, իսկ դու, ինչպես քաղցած մի բորենի, կյանքդ ապրեցիր՝ վերջանալու պես։ Դու չիմացար, որ երջանիկ լինելու համար, միայն տեսնել, զգա՛լ էր պետք։ Ջգալ, թե ինչպես էր սառը զեփյուռն իջնում հանդերից, Հետո քնքուշ ու հոգնած, ամուսնու նման, հերդով ծառերին հպվելով իջնում դաշերին կանաչ։ Պետք էր զգալ ու լսել հեքիաթը կյանքի, այն, որ չի վաճառվում, բայց վերջանում է մի օր հանկարծ… Դու այդպես էլ չիմացար քրքիջը հեռու առուների, որ պատմում էր՝ մերթ մեծերից, մերթ փոքրերից, որ անցնում էին դարերի հետ, ու միայն քամին էր մնում սերն իր հին ու հավետ։ Դու այդպես էլ չիմացար, թե ինչ էր երգում վայրի մասրենին ու կոտրեցիր հաճախ ու անցար։ Դու չիմացար, որ կյանքում, ապրելու համար, միայն հաճույքը քի՛չ էր բնավ, որ թե հավերժ չէր այն։ Դու չիմացար ինչ կար խոսքում հոսող անձրևի, որ թե մեկին ժպիտ էր բերում, մյուսը մրսում էր առանց բարևի։ ...

Վերրջին ձայնը

Изображение
Լսե՛ք մարդիկ, Ձայն է գալիս… Իմ վերջին ձայնն եմ հայտնում աշխարհին. Շուտով կմաքրվի քաղաքը մի խուլ աղմուկից, Որ կկորչի լուսաբացին՝ Թարմ արդնացող ագռավների հետ. Իսկ Ես, ինչպես և դուք՝ մի ժամանակ, Կլինենք հող ուղակի… Եթե ստացվեր Ու լիներ մի Բարի բան, Միշտ ձայն կտայի ես վերևից. Կպատմեի, թե ինչ էին երգում Թաց եղյամներն առավոտ, Ու թե ինչ կար հոգում խոր երկնքի…

Ուշացած նամակներ

Изображение
… Քեզ էլի գիշերը նորից մի նամակ կգրեմ ու հին գրածներս կպատառոտեմ։ մինչև առավոտ էլ ոչ մի բան չի մնա, իսկ իմ մեջ՝ էլի ու կիսատ հարցեր, չուղարկված մտքեր, որոնք երբեք էլ բառերը չէին դառնա…  Ու շատ հետո, ես կհասկանամ, որ այն մտքերը, որոնք բառեր չէին ունենում, ապա դրանցից բուժվել էր պետք։ Կյանքում պետք էր իմանալ միայն շատ պարզ ու անհուզ բառեր, որոնք երբեք անիմաստ խորհել չեն տա…  Ու կհասկանայի, նորից վեր կգտնեի ինձ ու կապրեի խաղաղ։ Իսկ քո ձայնը, աշնանը հեռացող երամների պես կկորչեր կամաց ու անհուշ։ Կմնար միայն այն   կերպարը, որ միայն ես եմ հորինել իմ հոգու մեջ…  Ժամանակի հետ երբեք էլ ոչինչ չի մոռացվում, ուղակի դրանք դառնում են ցեխ կամ արծաթ ու քարանում են սրտիդ պատերին:  Մի օր քեզ էլ կհիշեմ, շատ հետո, երբ արդեն՝ և ե՛ս ուրիշ կլինեմ, և դու ուրիշինը։ Քո հետ էլ խորդ ու անծանոթ, անզգա բարև կառնեմ ու կմտածեմ էլի կիսատ նամակի մասին՝ գրե՞լ արդյոք քեզ, այլևս, իմ լույսի մասին, որ չգիտեմ եղել է արդյոք իրականում, թե շատ էժան ու խորդ կլինեի հիմա…

Այն քամիմ որ միշտ քեզ ինձ մոտ է բերում

Изображение
Որքան քամի կա աշխարհում. Մեկը հոսող ու հրեղեն, Մյուսը սառած իր ափի մեջ Կոփում է լուռ մարգարիտներ։ Եվ կորուստներ չկան աշխարհում. Չկա կորուստ անկումներում, Երբ բոլոր կորսված օրերն ի վեր Գնում են դեպ վեր ու դեպի վեր …  Վերևում աստղեր են, սե՛ր իմ, Ու մի տաք քամի շշնջում է մեղմ Օրերը հին անցյալների. Լուսարձակում ու պատմում է  Ճամփաներն իր հին ու հողենի, Մինչ ճամփաները բոլոր Քեզ ինձ մոտ են բերում։ Դեռ գոռում են տառերն իմ հոգում, Ու պատմում է քամին վիհերք Ճամփաները ներկա այն անցյալի, Ուր քամին քեզ միշտ ինձ մոտ է բերում… 06.02.20թ. 03:19

մոխրագույն լույսի շատրվաններին

Изображение
Ես չեմ պարտվում և իմ հոգում երգ է հաստատ։ Ինչ-որ չլսված խոսքեր կան ու չասված բառեր են, որ կխլանան հավետ մթնշաղներում։ Ո՞վ գիտե, ինչ են խոսում չվող երամները հեռանալուց։ Պատմում են ա՞րդյոք արծիվները, բորբ կտուրների մասին, որտեղ բույն են հյուսում ագռավներն ու միայն գորշ քամին։ Կապույտ երկինքը անծայր է ու անհաստատ, իսկ այն, ինչն արդեն մնացել է ագռավների բերանում, դժվար ու տհաճ է դուրս հանել նորից… 04.02.20թ.

Վերցրու քեզ հետ

Изображение
Կանգնի՛ր, երգ ես թողել... Հեռվում հևում են ջրվեժներն անխաղաղ, Ուր  ձայնում էր մի տուն արթուն ու կարոտած,  Ուր էլ գնաս վերցրու քեզ հետ Լեզուն այդ հին պատերի, Որ կյանքին երբեք չհյուրանաս...                      Հիշի՜ր  բարդին ձեր փողոցի Ու ավեր կտուրն այն անկյունում, Ուր դեռ արթուն մանկան հոգին Քնել էր ուզում մոր ծնկներին: Կանգնի՛ր, դու երգ ես թողել... Հեռվում խշշում է երգ ու ձայն, Որ հևում է՝ կարոտած մոր նման ... Ուր էլ գնաս, վերցրո'ւ քեզ հետ  Լեզուն նախնյաց պապերիդ Ու թողնում եմ քեզ  որպես պատգամ ՝  կյանքում երբեք, երբեք չմոռանաս մայրենին... Հիշի՜ր շվին այն լուսաբեր, Այն երգը հնչեղ ու աներեր, Ուր դեռ արթուն մանկան հոգին Քնել էր ուզում միայն մոր ձեռքերին... Հիշիր բոլոր օրերը հին, Ժպիտներն այն ուրախ ու անգին, Ու որքան էլ կյանքիդ ուղում լույսը շողա, Որդիս, մաքուր պահիր խիղճը բյուրեղյա... 29.01.20թ. 03:48

Էդելվեյս

Изображение
Ես քեզ վաղուց ու շատ վաղուց եմ ճանաչել, երբ դեռ չկար լույս աշխարհին։ Դու եղել ես ու կայիր։ մի անանուն քամի պատմեց քո մասին։ Դու եղել ես փրփուրների պես, սկզբից փխրուն ու անանուն փոթորկում էիր ալիքների հետ։ Հետո դու երկար քնեցիր ու մի ալիք տարավ քեզ ինձնից։ Դու երկար թափառեցիր ծովերում, դառը սև քարերը փոշոտել ու ծծել են քեզ իրենց մեջ ու դու դարձար մասնիկ շուշանների։ Ծովերից հեռու քեզ տարավ քամին ու դու սովորեցիր ապրել ցամաքում։ Դու սիրում էիր ջուրն ու կարոտում, իսկ սիրո մագնիտը ծնեց կյանքն աշխարհի։ Անիծում էիր քամուն ու թափահարում մինչ քամին մոլեգնած նոր հեքիաթներ էր բերում երկինքներից։ Քո երևանում նոր եթերներ հայտնվելուն պես, դու փարվեցիր և եղավ առաջին համբյուրն աշխարհին, և եղավ այնպես, որ լույս եղավ…  Ես քեզ վաղուց ու շատ վաղուց եմ ճանաչել, երբ դեռ չէր էլ իջել ձյունն աշխարհին… 28.01.20թ. 02:52

Մի բուռ հավատ բեր ինձ քամի

Изображение
Հավատ կա հոգում լույսի ու հողի Ու հավատով է բացվում լույսն առավոտի Հավատ կա հոգում հեռու տիեզերքի Ու խոսքում հանգչող մայրամուտի Մի բուռ հավատ բեր ինձ քամի Ու կես շունչ սեր տուր իմ հոգուն Թող կյանքի այս մեծ արվարձանում Սիրով նայեմ ես երկնքի Янна Григорева 15.01.20թ.

Եթեր… Դանթեական երազներ

Изображение
Երազիս նորից երկինք գնացի Եվ կիսատ գոռաց Աստվածն ինձ վրա Ասաց գնա ու աշխատիր ԵՒ ճատրակ սփրեց իմ օրերին Ես թագավոր եմ և այլ ոչ ծառա Գոչում էի ես ետ դարձիս պես Նստած էի մենակ ինչ-որ գահի ԵՒ եղավ այնպես որ աչք բացի Աչքումս էլի Աստված էր սիրուն Նորից էր երկինքը լույս ԵՒ առավ ինձ սև կապանքը մութ Կիսատ էր գոռում նոր աստվածը սուտ Ու կապել էր ձեռքերն իմ ոտքերին Ես թագավոր եմ և այլ ոչ ծառա Գոչում էի ես ետ դարձիս պես Եվ վանում էի հողն իմ աչքերի Մեռած թագավորներ ու ատվածներ տեսա Ու կիսատ գոռում էր երկինքն արյունով Ես մնացի ծառա պոետ ու թագավոր Եվ գողացա հողն իմ աչքերի Եղավ այնպես որ հող սիրեցի Ու նա հիմար էր, խեղճ  Հավատ կար հոգում Վարում էի հողն ամեն գարուն Եվ ծաղիկներ բուսնեցին դատարկ Ես թագավոր եմ և այլ ոչ ծառա Գոչում էի ես ու հրում բահն իմ ձեռքերի Ու մի օր սոված գազանի պես Սիրեցի բույսերն այդ հողի... Տարիները անցան ու մոռացա թագն իմ գլխի Իսկ դրսում մարդուց վերացավ հողի հոտը Արդնացա և սիրեցի լուսաբացները Որ նոր գիշերներ էին լարում ԵՒ այդ ինչն էր կյանքում թագավոր Թե ոչ հողը հաղորդ ու եթեր ...

Ցուրտ է մրսել են թևերը հավքի

Изображение
Ցուրտ է մրսել են թևերը հավքի Նա դեռ իր հոգում ճախրանք ունի Ուր երգում են բլբուլներն ու ինչ-որ առու Ով է հորինել միտքը ճախրանքի Ուր բոլորը ճախրում են Ու տեղ չեն հասնում Ցուրտ է մրսել են թևերը հավքի Նա դեռ ճախրում է լուսաբացի Ու ճանփին խժռում փշուրն ուրիշի հացի Ով է սպանվել ու կոտորվել այդ փշուրից Ուր բոլորը դատում են Ու հանձնում հոգին հանուն հացի  Ցուրտ է մրսել են թևերը հավքի Ու ուրիշ մի ուրիշ երգ է նա բնում Ուր երգում է բլբուլ ու ինչ-որ առու Որտեղից են նոր լուսաբացներ  07.01.20թ. 04:50