Եթեր… Դանթեական երազներ
Երազիս նորից երկինք գնացի
Եվ կիսատ գոռաց Աստվածն ինձ վրա
Ասաց գնա ու աշխատիր
ԵՒ ճատրակ սփրեց իմ օրերին
Ես թագավոր եմ և այլ ոչ ծառա
Գոչում էի ես ետ դարձիս պես
Նստած էի մենակ ինչ-որ գահի
ԵՒ եղավ այնպես որ աչք բացի
Աչքումս էլի Աստված էր սիրուն
Նորից էր երկինքը լույս
ԵՒ առավ ինձ սև կապանքը մութ
Կիսատ էր գոռում նոր աստվածը սուտ
Ու կապել էր ձեռքերն իմ ոտքերին
Ես թագավոր եմ և այլ ոչ ծառա
Գոչում էի ես ետ դարձիս պես
Եվ վանում էի հողն իմ աչքերի
Մեռած թագավորներ ու ատվածներ տեսա
Ու կիսատ գոռում էր երկինքն արյունով
Ես մնացի ծառա պոետ ու թագավոր
Եվ գողացա հողն իմ աչքերի
Եղավ այնպես որ հող սիրեցի
Ու նա հիմար էր, խեղճ
Հավատ կար հոգում
Վարում էի հողն ամեն գարուն
Եվ ծաղիկներ բուսնեցին դատարկ
Ես թագավոր եմ և այլ ոչ ծառա
Գոչում էի ես ու հրում բահն իմ ձեռքերի
Ու մի օր սոված գազանի պես
Սիրեցի բույսերն այդ հողի...
Տարիները անցան ու մոռացա թագն իմ գլխի
Իսկ դրսում մարդուց վերացավ հողի հոտը
Արդնացա և սիրեցի լուսաբացները
Որ նոր գիշերներ էին լարում
ԵՒ այդ ինչն էր կյանքում թագավոր
Թե ոչ հողը հաղորդ ու եթեր
Комментарии
Отправить комментарий