Сообщения

Показаны сообщения с ярлыком "Ս ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮"

Անվերնագիր էր սերն իմ բառարանում

Изображение
Անվերնագիր էր սերն իմ բառարանում, Մութ ու չարտասանված հոգուս խառնարանում։ Վառվում էր սերս՝ դեռ լույսի չեկած, խառնում էր գիշերը ու աստղերին չոքած։ Անվերնագիր էր հուշերի ծովում, Երբ գիշերը սահում էր էջերիս սրտում. Վերացական ու տրտում, լռության մեջ, Համբյուրում էր նա, ի՛նձ իր նուրբ կրծքի մեջ։ Մութ գիշերվա անծայր քամին էր օրորում՝ Անավարտ ու անկետադրական սիրո ծովում. Օրորում էր ոտքերն իմ առաստաղին Ու ալիքաձև թախիծը երիզում լույսի հովին։ Երկարվել էր, ձգվե՛լ գիշերը կոփերիս, Ձմեռվա նման սառել վանկերում, Եվ ատել էր գարունը՝ սիրտս պատռելով, ՈՒ սերս վարարել էր մութ օվկիանոսում։ Ինձ համար չկար աշխարհը ծանոթ, Թեպետ ծանոթ էին բոլորը այնքան, Որ գալիս էին ու գնում՝ չհիշելով անգամ։ Օդն էր անծանոթ կախված առավոտի, Երբ օրօրում էր կարոտի փոշին անոթի։ Միայն մի սիրտ էր ամպի կատարին, Լուռ ժպտում հուշերի ճամփեզրին, Որ հուշացավ գիշերն իմ անգին, Ու դարձավ լույսի համն ինձ վերնագիր։ մարտ 2018թ.

Ներկա-բացակա

Изображение
Դեռ նորաթուխ լուսաբաց է, օդի համը անկարոտ է ու թաց։ Զեփյուռները շշնջում են սարերից իջնող նոր կյանքի մասին ու չեն հիշում, թե ով որտեղ, որ սառույցի տակ մնաց ու հալվեց անդարձ։ Ինձ մնաց ծաղիկներ ու քրքիջները առուների, որ հանդիպեցին ու հեռացան՝ համր խրխինջներով, դեպի ջրվեժներ ու անդունդներ, մռայլ ու անհետ ճամփեզրով։ Լճերն ու ծովերը հասած կլինեն հազար սեր ու ընկեր, որ կգտնեն նորից թևեր, վերևից, աշնան փոշու պես թափվելու վար, ոտքերիս առաջ, գլխիս ու մազերիս, ծոցս ու նորից ոտքերիս տակ, ինչ-որ տխուր ու համր հեքիաթ պատմելու, վարար, հոսող, անձրևային, համր աղաղակներով, որ ես կլսեմ իմիջայլոց… Կամ տարված ու ծածկված կանաչ թփուտներով և բույն հյուսող թրջունների հուսաբեր ձայներով, չեմ նկատի անձրևային ձայները և ո՛չ էլ առուների, ուր միշտ՝ «ներկա - բացակա», մի համր աղմուկ է կանչում...

Իջնում է մշուշ

Изображение
Ինջնում է մշուշ Իջնում է սիրուն Իջնում է դանդաղ Դողացող ձայներով երգերով քնքուշ Իջնում է մշուշ Իջնում է խավար Թողնելով կույր մի հրաժեշտ Ու անթափանց մութ մի վարագույր Իջնում է մշուշ Իջնում է գիշեր Դու չես լսում խոսքերը կիսատ Ուր մնաց հուշ Յոթ երկինք հեռու Հիմա քո հոգում էլ հեռվում Իջնում է քնքուշ մի մշուշ Երգելով հոգին իմ թաքուն Ու հրաժեշտներ անհանդիպում Ուր իջնում է հուշ-հուշ  մութ ու մշուշ 07.03.20 թ. 00:00

Ափսոս …

Изображение
Ափսոս կիսատ էին թելերը ճերմակ ու թևեր չկաին կարմիր ուսերին, Ափսոս, դու կարող էիր լինել հեռվում։ Զգույշ, կամաց, այդպես չեն ճախրում. Այդպես, ամեն ծաղկի բույրն առնելով, զուր հատնում ենք թիթեռի պես։ Ափսոս… ափսոս, որ ես թիթեռ սիրել չիմացա… Սիրելիներս, եկեք ինձ մոտ երբ մահանանք, համերգ է լինելու ու երգելու եմ հոգուս երգերը թաքուն։ Այնտեղ, երկնքում, ուր դեռ աստղերն են միայն ափսոսում  լուսնի հուրայր. Կամ հողի տակ, որտեղ մի ցուպ ու ծաղիկ է, իսկ դուք երկինք, գուցե կապույտ, կամ մի սև հող ու լուռ ունկնդիր։ Որտեղ բարին ու գեղեցիկն է միայն։

Բարև Գարուն

Изображение
Բարև գարուն, դու նորից կերգես իմ հոգում, նորից կբուսնի ծաղիկը ու կիջնի նորից լույսը շուրթերիս: Մատներս նորից կգրկեն քո տաք քամին ու կպահեմ քեզ քնքուշ սառած իմ կրծքում։ կպահեմ մինչ հալչի սառույցները... Ու երբ անձրևեն ամպերը, ես էլի կերգեմ ու կպարեմ հարբաց աշուններն անցած։ Բարև գարուն, ի՞նչ երգ ունես քո հոգում պահված, որ դեռ չես երգել ու վերջացել մի օր հանկարծ։ Մոտ եկ, գարուն, մոտ երգիր ու մոտ փարվիր սառած իմ հոգուն։ Պատմիր քամիները բոլոր հեռուների, ուր միայն գարուն է ու չի մրսի հոգիս արևից։

Դո...

Изображение
Մեկը նվագում է, մեկը պարում, իսկ մյուսը նստած վայելում է վահանակը ձեռքին՝ ինչպես էկրանի առաջ, հերդով փոխելով ալիքները կյանքի։  Ոչ պարողն է նկատում ինչի տակ է պարում, և ոչ էլ նվագողը դիրիժորի… Դո սի լյա սի  Մեկը երգում է՝ երգեր չգիտի, մյուսը գրում է՝ երգել չգիտի։ Մեկը խոսում է՝ լռել չգիտի, մյուսը լռում է՝ անկուշտի պես… Դո մի ռե ռե դո Մեկը քնում է՝ երազել չգիտի, մյուսը երազում է անքուն։ Մեկը կառուցում, մյուսը ավերում, մեկը գողանում, մյուսը գտնում, մեկը փախնում, մեկը փնտրում, մեկը պակասում է, մյուսը հեռանում, մեկը ավելանում, մեկը գալիս է, մյուսը գնում…  մեկը անում է հանում-գումարում… …դո սի լյա սոլ ֆա մի ռե Դո…

ժամանման Ալիք

Изображение
Խաղաղվիր խաղավիր ծով Թող լսվի շշունջը ծովաստղերի Մոռացիր աղմուկներն հեռվում անցած Ու երգիր թով կարոտներն իմ հոգու Խաղաղվիր խաղաղվիր ծով Լուռ ու հանգիստ օրօրիր իմ հոգին Երգիր չասված բառերն իմ հոգու Տար ինձ հեռու այսօր ինձանից 23.02.20 19:36

Իմ վերջին երազը

Изображение
Հիշում եմ, թե ինչպես, մի օր հանկարծ, կտրուկ ու սառը ձայնով պապս ասաց, որ հերիք է խաղալ ու «մեծանալ է ինձ հարկավոր»։ հիշում եմ ինչպես, տանը սառավ մի ջերմություն ու թանձր լռությունը իջավ հոգուս մեջ։ Սիրտս նեղվեց անտանելի ու թվում էր ինձ չեն սիրում։ Թախծահամը ստիպեց հեռանալ անկողին, ծածկվել վերմակի տակ ու խորը ննջել, որ չերևար արցունքներն ու թախիծը, որ սննդի մնացորդի նման կանգնել ու ճնշում էր կոկորդս։ Տանը ձայները հեռանում էին կամաց,  պատմելով ինձ անծանոթ աշխարհների ու խնդիրների մասին, որոնք գիտակցել, ես դեռ չէի կարող, իսկ ես ուզում էի քնել ու երազում խեղտել ցավը… Երազիս նորից բակ գնացի ու մենակ կանգնած էի գունագեղ ու տաք, կիսաթափանց քամու մեջ, որը շոյում ու խաղում էր հետս։ Քամին էլ, հանկարծ փոխեց գույներն ու կորավ կամաց, մեղմորեն գորշասնելով երանգները, իսկ հետո, ուղակի լքեց քամին, որ Սուրբ լույսի պես առել էր թևերին։ Մենակ ու կորած մարդու պես, արագ- արագ սլանում էի աշխարհով։ խամ ձայներն ու հպումները առնելով կրծքիս, զգում էի ցավերն աշխարհի։ Բայց մեկ էլ հանկարծ, երբ արդեն թվում էր, թե ո...

Հաշտության Աղոթք

Изображение
Ո՜վ բարի, սուրբ իմ ընկե՛ր, ճանապա՛րհ տուր ինձ, Եվ ո՛ւժ, որ ինքս ինձ հետ հաշտ լինեմ։