Сообщения

Сообщения за август, 2021

ՊԱՅՔԱՐԻՐ ԿՅԱՆՔԻ ԴԻՄԱՑ

Изображение
Տղամարդը պատերազմողն է, նա պատերազմում է կյանքի հետ՝ անդադար: Տղամարդը պայքարողն է՝ սեփական նպատակները կառուցողը, ով հասկանում է, թե ի՞նչ է իրեն հարկավոր և հաղթում է։ Անտեսելով ցավերն ու վայրիվերումները, պայքարում է մինչև մահ: Տղամարդը նա է, ով հասկանում է, որ այստեղ է, հողի վրա՝ հեռու երկինքներից: Ով, ոչ թե երազում , այլ կառուցում է, ով կարգին ծնկել է ցավի առաջ ու վեր բարձրացել, չհանձնվելո՜վ, պայքարելո՜վ կյանքի դիմաց: Եթե միայն երազեք, մտածեք անցյալի մասին կամ ապագայի, և երկնային երազանքներով ապրեք, եթե նույնիսկ դուք փիլիսոփա դառնաք, իմացե'ք՝ տանուլ եք տվել սեփական կյանքը: Դադա՛ր…դադարե՛ք ձախողումների առջև ծնկելուց և մի ափսոսացեք երբեք պարտությունների համար: Մի՛ հանձնվեք, կառուցեք միշտ նոր նպատակ: Քանի դեռ հողի վրա շնչում ես և մարդ ես հողեղեն, թող ոչ թե ոտքերդ հողին բեռ լինեն, այլ զգա հողը ոտքերիդ վրա: Չափիր քո կյանքը՝ ի՞նչ է քեզ պետք, ինչի՞ց սկսել: Քանի դեռ շնչում ես, կաս, ուրեմն կարող ես: Երբեք մի՛ ասա, թե չես կարող, իսկ այն, ինչ չկարողանաս, մի՛ մնա փոսից դուրս եկած ապուշի ...

Երկինքը թող մնա հետո, երկինքը թող սպասի

Изображение
Ես սիրեցի գույներն աշխարհի Հոտոտեցի հույսի կարոտով Եվ լույսին կարոտ մնացի Ես ուզեցի խորը շնչել Կանչել բույրը լույսի Կույսի ձայնով երգում էր քամին Տապալում էր հոգիս առանց հույսի Կիսատ ու անկատար մի լույս Թովում էր հոգիս հեռուներում Եվ գրկում էր կույր ու անտեսանելի Ավելի մոտ, ինձ այդքան շոշափելի Երգում էր հույսը և հպվում ամուր Ես երգեցի ձայներով կարոտի Հույսի ձայնով լույսին կանչեցի Եվ տանջանքներով իմ այս մութ Սիրո երկինքներին փարվեցի Լույսով լվացի աչքերն իմ մութ Եվ հեռուներից ավելի մոտ Ավելի տաք ծաղիկների ես փարվեցի

Քո քնքուշ հոգին թող չիմանա

Изображение
Ու թող չմարեն քո ամառները` Թանձր երեկույթի ձայներով խավար, Քո քնքուշ հոգին թող չիմանա, Թե ինչ կա հեռվում` աստղերում անմար։ Դու չգիտես ինչպես են աստղերը շինում, Լողում են ալեկոծված փոթորիկներում, Հոգին դարձնում ավար, Չիմանալով,  թե ով է ումից գողանում։ Հետո էլ` ով է ումից գոհանում, Կիսում են ավարը ու գող որոնում, Դատում են աստղեր որոնողին Ու մի քրչոտ պարան թողնում գետնախորշում։ Մի անհոգի պարոն, կամ բարի տիկին Հարվածում է մուրճը՝ ճշմարտապես, Ու չես իմանում` Ով է՝ ումից ավելին գողանում։ Քո քնքուշ հոգին, թող չիմանա, Թե ի՜նչ կա հեռուներում երկինքների, Ու թող չմարեն քո ամառները, Որ միակ լույսն է իմ տիեզերքում։ Դու սիրիր լուսաբացով` արևների, Միշտ՝ գարնան թարմության բույրով, Ես շնչեմ քեզ անձայն ավելի.. Եվ քո քնքուշ հոգին չիմանա երբեք ավելին...

Ամենակարևորը...

Изображение
Եթե ինձ հարցնեին, թե որն է կյանքում ամենակարևորը, ես կնշեի այն ինչը չունի եզրեր, որը չունի սկիզբ և չունի ավարտ, որ չունի գին և սահման:  Սերը անսահմանության չափն է, որ սահմանում է, նոր անսահմանություներ, Սերը եզրեր չունի, սերը` գալիս է հավերժությունից ու ձգվում դեպի անեզր երջանկություն:  Իրական սիրո գինը զգում ես միայն այն ժամանակ, երբ այդ սիրո մեջ, սիրում ես` ինքդ քեզ, ու ամեն ինչ դառնում է սիրելի... Երբ ամենագորշ իրականությունը դառնում է հաճելի, իսկ դու ներշնչվում ես`ամենակարողությամբ:

Արի կառուցենք մեր հոգու տունը

Изображение
Ցուրտ է, մրսում եմ, սիրելիս, Արի ծածկվենք սիրով, Ջերմություն է պետք, մի կաթիլ արև, Հապճեպ մի սառը բարև, Եվ կառուցենք մեր հոգու բույնը... Թույլ տուր տաքանամ սրտիդ մոտ` Ցուրտ է, թող ներս գամ շուտ, Չթողնես դրսում մրսեմ ես անտուն, Թույլ տուր տաքանամ սիրո պնակից, Արի կառուցենք մեր հոգու տունը, Կառուցենք կտուրը տերևաթափից, Փակենք դուռ ու պատուհան Եվ կառուցենք մեր սերը, Գողանանք իրար այս ցուրտ աշխարհից, Սիրուց գոռանք խելագարի պես, Իմանանք երջանկության գինը Եվ շարենք պատերը սիրո գույներից, Փաթաթվենք ամուր` սիրո համերով, Արի՜, որ գողանանք սերն աշխարհից...

Գեղեցիկը

Изображение
Գեղեցիկը մայրն է, երբ հոգիդ հանում է ճահճից, Եվ գեղեցիկ է դառնում կյանքում ամեն ինչ: Գեղեցիկը սերն է, երբ գրկում ես մոտիկից. Փոքրիկ ձեռքերը, որ երկինք են ափերի մեջ Ու երկու սիրուն աչքեր, որ դառնում են երկինք: Գեղեցիկը` անգույն է, և բուրում է թափանցիկ, Գեղեցիկը` լույս է, որ գողանում է գորշը քաղաքից, Պարզ ճաճանչով ծածկում է գորշացած քարերը հոգուդ Եվ հույս է հանում այդ մոխիրներից: Գեղեցիկը միայն մեկ անուն ունի, Որ հույսով է լցնում աշխարհները ներսից, Եվ գեղեցկացնում է կյանքում ամեն ինչ։

ԲԱՐԵՎ ԸՆԿԵՐ

Изображение
Ի՞նչ մնաց քո հոգում անկեղծ,  Խինդերով օրերը՞ մնաց,  Թե՞ հին փոշոտ պատառիկներ, Ո՞վ ես դու, Ո՞վ ես հիմա, Ինչու՞ պղտորվեց հոգին մեր անկեղծ, Հեռացանք անհետ, Անվիճելի սահման դարձանք, Հին օրերի հուշերում անտես, Ուրիշացանք ժամանակի հետ, Թողնելով իրար, հեռու կանգառում, Ու մեկնեցինք տարբեր ունայնություն, Չփնտրելով իրար սառած կայարաններում։ Ու՞ր ես շտապում, Բան ունենք կիսվելու, Ինչու՞ հիմա ուրիշ ես դու, Մի շտապիր դատարկ կայարան, Որտեղ լոկ վարորդի ծառան ես դու, Նստիր ինձ հետ, Փակիր պատուհանը ու ծխենք մի քիչ թաքուն... Պատմիր.... որտե՞ղ ես ապրում, Հիշու՞մ ես մեր հին տնակը շյուղերից, Որ փլուզվեց խենթացած փոթորիկներից, Հիմա տուն-տեղ ունե՞ս, Ինչպե՞ս ես ապրում, Ես անտուն եմ հիմա... Ողջ աշխարհի տունը եղա...., Ու ես *անտում մնացի: Չէ, մի սարսափիր ինձանից, Ու մի փորցիր փախնել թաքուն, Հիմա ուրիշ է ժամանակը, Ու կայացա ես իմ հին երազանքներում, Հին օրերը գնաց, Ինձ մնաց միայն սպիներ, Հաստ գունաներկի պես ներծծելով հոգիս, Ու կերտելով ինձ ներսից: Դողում են ձեռքերս, Աչքերիս մեջ նայիր, Բան ունենք կիսվելու,...

ՍԻՐԵԼՈւ ՀԱՄԱՐ

Изображение
Մի կտոր կարոտ սիրելու համար, Համբերություն սիրվելու համար, Ազատություն է պետք հանգերին, Հարգանք ու կիրք՝ հոգու բարքերին, Հավասարություն, ամենաթողություն, Ոչ մի չափ ու ձև կամ սահման՝ տձև։ Միայն կարոտ է պետք սիրելու համար, Ու պետք է տրվել սրտով կարոտագին, Բայց ոչ ամենքին,  Ոչ ամբողջ հոգով։ Կարգ չկա սիրվելուն հատուկ, Միայն մի կանոն յուրահատուկ. Սեփական բույրը, համն առանձնահատուկ, Չդավաճանել կարոտով թափուր։ Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮ Հեդինակային պոեզիա ...///

Քեզ անուն եմ հորինել

Изображение
Արևը գար երկնքից, Առնեինք բարևը լուսնի, Հոգիդ գրկեի ես մոտիկից, Աստղերը կաթեին մեր սիրո մեջ, Տիեզերքը հանեինք աճուրդի. Քեզ քիչ է դա երևի։ Մի կտոր սեր լղոզեր խոպոպիկներդ, Հոգիդ հաներ վերևից վար, Դու հասնեիր երկինք, Իսկ ես ընկնեի կտրուկ վար, Կգայիր հետո ինձ մոտ ներքև, Թե կճախրեիր մի քիչ մենակ... Դու կուշանաս, սե'րս, Իսկ ես վերևում կլինեմ: Բանալին թողնում եմ կտորի տակ։ Կգաս, երբ ծերանաս Ու կապրես մենակ, Կպահես մեր երազանքները կիսատ։ Ես անուն եմ հորինել Եվ հյուսել եմ մեր սերը։ Պատերին, գետնին, լուսամուտին, բոլոր սենյակներում սեր եմ շաղ տվել Ու թողել եմ աստղերն ավիրված, Կհավաքես ու կջրես չորացած մեր սերը։ Ես կուշանամ, ճախրում եմ հեռու Եվ քեզ ավելի մոտ կլինեմ... Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮ Հեդինակային պոեզիա ...///

ԹՈՂ ԼՈՒՅՍ ԻՋՆԻ

Изображение
Մո'տ եկ, Նստի'ր մոտիկ, Թո'ւյլ տուր սեղմել ձեռքերդ ափերիս Ու նայել ուղիղ քո հոգու հեռուն: Քո ներսում խառն է՝ թափթփված, Ագռավներ են ծառերին, Ու ծաղիկները սառել են Ծածկվել տերևաթափից։ Թո'ւյլ տուր կտրել ծառերը: Գիտեմ, բարեկա'մս, Դու սիրում ես անպտուղ բարդին, Որ սուլում է, Շոյում հոգիդ շարունակ։ Նստի'ր ավելի մոտ, Զգա' ծաղիկների բույրը, Որ խեղդվում է տերևաթափից Եվ չորանում հարավային պատին՝ Ուղիղ հոգուդ ափերի վրա: Բացել ես հոգուդ դռները լայն, Թռչուններ են մտնում երամ-երամ՝ Հպելով շողքն ապակուն, Թողնելով անթափանց, մուգ մի վարագույր։ Թո՛ղ լույս իջնի Օդի հեղձուկ Տերևների բույրով խոնավացած պատուհանին։ Գոռում է քամին՝ Անուշ բույրով հողի, Երգում է կույր մի երազանք, Ու ես շնչում եմ բույրն անծանոթի` Հպվելով քնքուշ ճերմակ իրիկնամուտին... Հետո կիջնի երեկոն՝ Թաց ծաղիկների բույրով մոգական, Կպատմի լուսաբացն իր դյութին, Կանցնեն ամառներ ու աշուն, Կիջնի ճերմակ մի ձյուն Պաղաղ հոգու լաբիրինթոսում՝ Այնտեղ որտեղ բույն չեն հյուսում... 11.08.21թ. 00:30 Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮ Հեղինակայի...

Քեզ որոնելիս... Դաշինք

Изображение
Ես որոնում եմ խաղաղություն, Ու վայր եմ դնում հոգիս անխաղաղ, Փակում եմ դռները ամուր, Կողպում եմ ձայները մութ սենյակում, Եվ շտապում հապճեպ հաղթության ուղով: Հոգնել եմ ես պատերազմներից, Աշխարհում այս լուսավոր ու սուտ, Ուր մարդիկ ծնում են խավար, Ապա ծնկում խավարին այդ բութ... Ես պարտվել եմ բոլոր ճանապարհները` պարտության տանող... Լույսի մեջ խավար եմ փնտրել, Ու գտել խավարի մեջ հույս, Բռնաբարել եմ խավարն այս կույս, Եվ ծնվեց մի բիճ ` քաղցկեղով հիվանդ... Դաշինք եմ կապում ես լույսի հետ, Եվ շտապում հապճեպ հաղթության ուղով: Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮