Сообщения

Показаны сообщения с ярлыком "Ս. Էքսուզյան"

ՔԱՐԵՐԻ ՁԱՅՆԸ

Изображение
Գետը աղմկում է տանելով ինձ իր հետ հոգու խորքերը, ու լսում եմ քարերի ձայները, որ հպվում են տեղ-տեղ հոգուս ափերին։ Մեղմորե՜ն լվանում եմ հուշերս։ Հիշում եմ, խորհում, հունի հետ մեղմորեն փորփրում եմ անցյալը: Երբ բարձրանում է քարերի ձայնը, ես հայացքս կտրում եմ, մտածելով` պետք չէ հիշել անցյալը։ Հետո նայում եմ արևին՝ լցվելով ապագան կառուցելու կամքով։ Քարերի ձայները դեռ լսվում են, բայց ես մոռանում եմ աշխարհի ձայները ու հեռանում... բարձրանու՜մ, սավառնու՜մ  երկինք… Թվում է, թե ամպերը հոսում են ու տանում ինձ իրենց հետ…։  Կանգ առանք, ինչու՞ հարցնում եմ ինքս ինձ։ Հարատև թվացող հոսելուց հետո, ես  նկատում եմ, որ հիմա ամառային արև է…  Կոպերս փակում, նայում եմ արևին ու սկսում ապրել ամառային արևի ձայները... այստեղ` երկրի վրա, քարափին։ Մտքերս հոսում են արագընթաց ու չեն թողնում հիշելու հետ հայացքը: Մեկ-մեկ, ծխախոտը վառելիս, երբ բացում եմ աչքերս, թվում է, թե մտքերս՝ մարմին առած, կողքիս, խոտերի մեջ էին, և անհետացան թփերի ու ծառների հետևում։ Ծխում եմ, ծխում, ու մտածում, որ հիմա տեղիցս վեր կ...
Изображение
Կիսահաս ու անտերև Բարակ թեփուկների պես Հոգիներ են գնում երկնքում. Մեկն անտերև, մեկն անվերև Գնում են մերկ ու թափանցիկ... Իսկ մեկն այստեղ, սև հողի տակ Դեռ պինդ կառչել է իր արմատից Լուռ հառաչում է կարմիր գինին Հոսում է երկրի երակներով Ու հագեսնում է ծարավ թփութներին Որ չարացան այդ ծարավից... Ու սև սգում է չոր թփենին Խորը թաղվելով սև հողի տակ Անհոտ ու անլույս, կիսաթափանցիկ Այրվում են ձեռքերը երկնքին հառած Ի՞նչեր են խոսում սև հողի տակ Խեղտում երազ ու երազանք Երգում է մեղմ-մեղմ մեղեդին Մինչ կիջնի սև-սպիտակ իրիկուն Գարնանն էլի, կանաչ տերևի հետ Հեռվում ապրող սիրեկանի պես Ու շատ կարոտած մոր նման Լույսեր կիջնեն թեփուկների հետ Թփուտն այնտեղ է, սև հողի տակ Ու կծաղկի նա էլ նորեն Ու անօրեն քամու նման Կանցնի, կանցնի, կանցնի նորեն 31.06.19. 12:34