Երկինք...
Երկի՜նք Դու չես քնում... Ու դեռ փայլում են աստղերը հատիկ-հատիկ, Դու լսում ես միշտ իմ երեկվա երգը ու կիսատ խոսքերն իմ լուռ ստի Որտե՞ղ ես պահել իմ առաջվա հոգին, Ուզում եմ թերթել քեզ էջերի պես, Գտնել ինձ մի տեղ աղոթքներիս արանքում։ Երկի՜նք, Դու չես քնել... Խոսի՜ր ինձ հետ, Նստիր դիմացս ու խոսիր ինձ վրա։ Դու տեսել ես իմ հին օրերը Դու չտեսա՞ր` որտեղ եմ ինձ կորցրել։ Մի’ կապտիր, խնդրում եմ, այսօր դու մութ մնա… Շուտով կբացվի լույսը ու դու կհեռանաս ինձանից Մեռնող քաղաքի հոգեվարքի մեջ։ Երկի՜նք... Դու գիժ պոետ ես, Որ գրում է հիմա լույսն ինձ վրա։ Հիմա մի տեղ, գոռում է իմ երգը ու անձրևում սարերի մեջ։ Կջրես իմ թունավոր ծաղիկներն ու կբարևես ապաշխարանքին հոգուս։ Ժպտում ես… Դու չես ուզում խաղաղ ապրել ինձ հետ։ Երկի՜նք… Ինչու՞ չեմ հիմա ես քեզ հետ, Ինչու՞ միայն հետո կամ առաջ։ Ուզում եմ քայլել քեզ հետ, Մարդկանց մեջ քայլել քեզ հետ մայթերով, Խոսել քեզ հետ ու լսել քո ձայնը։ Երկի՜նք… Դու քնե՞լ ես երբևէ։ Խոսի՜ր ինձ հետ, Պատմի՜ր քո մասին … 15.06.19թ. 05:33