Վերցրու քեզ հետ
Կանգնի՛ր, երգ ես թողել... Հեռվում հևում են ջրվեժներն անխաղաղ, Ուր ձայնում էր մի տուն արթուն ու կարոտած, Ուր էլ գնաս վերցրու քեզ հետ Լեզուն այդ հին պատերի, Որ կյանքին երբեք չհյուրանաս... Հիշի՜ր բարդին ձեր փողոցի Ու ավեր կտուրն այն անկյունում, Ուր դեռ արթուն մանկան հոգին Քնել էր ուզում մոր ծնկներին: Կանգնի՛ր, դու երգ ես թողել... Հեռվում խշշում է երգ ու ձայն, Որ հևում է՝ կարոտած մոր նման ... Ուր էլ գնաս, վերցրո'ւ քեզ հետ Լեզուն նախնյաց պապերիդ Ու թողնում եմ քեզ որպես պատգամ ՝ կյանքում երբեք, երբեք չմոռանաս մայրենին... Հիշի՜ր շվին այն լուսաբեր, Այն երգը հնչեղ ու աներեր, Ուր դեռ արթուն մանկան հոգին Քնել էր ուզում միայն մոր ձեռքերին... Հիշիր բոլոր օրերը հին, Ժպիտներն այն ուրախ ու անգին, Ու որքան էլ կյանքիդ ուղում լույսը շողա, Որդիս, մաքուր պահիր խիղճը բյուրեղյա... 29.01.20թ. 03:48