*** Հոգիս մի տաք բարև է առել, Տեղում է դանդաղ զեփյուռը հեռու Ու սառում եմ ես ամեն անգամ, Որտեղ մի ցրտահար բարև են արել։ *** Ինչքան թևեր, քամի, աղմուկ, Ու անաղմուկ զեփյուռ՝ սառած. Դրսում՝ անգույն, թափանցիկ մի օդ, Շա՛տ պարզ է տեսնել գույներն աշխարհի, Ներսում՝ այրված, վաղուց մի ծուխ, Այդպես են գալիս մարդիկն աշխարհի։ Հոգիդ երկինք դու մի հառիր՝ Քանի դեռ կաս այս աշխարհում, Ու ո՛չ երկինքն է ընկել քո ետևից, ԵՒ ո՛չ էլ դու աշխարհի…