Сообщения

Сообщения за июль, 2019

Թող երգի հոգին իմ այս աշուն

Изображение
Բարև, իմ սեր, կանաչ բացատ ու տրորված խատուտիկներ։ Պարեք ինձ համար մինչ մայրամուտ: Սեր եմ բերել, երգն իմ լուսաբացի, ու հեռվում դեռ հնչում է զանգակների քրքիջները մեղմիկ, որ տրոփում է սիրտս քաղաքի վրա, թե որ քար չէի ես երբևէ…  Ալո, լսու՞մ ես, սեր իմ, կարմիր մորենի, մի խեղդիր երգդ արմատներում, թե որ մինչ հաջորդ գարուն, երգես դու երկնքին անխռով։ Ի՞նչ իմանաս` ձմեռն ինչ կլինի, երբ տրորված փաթիլները իջնեն ճերմակ մայրամուտներ, ու ծածկեն հոգիս սև հողի մեջ...   Ալո, իմ սեր, գարու՜ն, երգիր այս աշուն հոգին իմ լեցուն, ու թող փաթիլներ իջնեն քաղաքի վրա, երգեն հոգին իմ այս աշուն…

Հուշերի երգը

Изображение
Դու նորից իջար իմ հոգում Նորից ծաղկեցին աստղերը Ով է հիշել հուշերի երգը Ու «Իրիկուն» երգել այն մասին Դու նորից իջար իմ հոգում Նորից ծաղկեցին աստղերը Ծառերն են հիշել իմ սիրո երգը Ու ծտերը երգում են քո մասին Իմ վաղնջական, սեր դու քամի Պատմիր սերերն իմ հին դարերի Գուցե ծղրիդ, կամ խենթ ու պատանի Կամ թե կակաչ էի ես հին ու վայրենի Դու նորից իջար իմ հոգում Նորից ծաղկեցին աստղերը Ուզում եմ երգել սերերը հին դարերի Որ թե մարդ էին, հասկ, թե լորենի 06.07.19թ. 19:45

Կապույտ վարագույրը

Изображение
Լուռ է, գիշեր ու բոլորը քնած։ Ջրափոսերում խորը երգում է գիշերը ու լուսնային քամին օրօրում է թաց պատուհանն իմ հոգու։ Անձրևը լվանում է ստվերները փողոցի։ Կապույտ վարագույրը ծածանում է հուշերն իր ալեկոծված ու տանում է երկինք, ուր միայն ես եմ ու աստղերը, որ ալեկոծ նավերի նման, լողում են բեռնված լուսնի հետքով։ Ծղրիդները երգում են գիշերվա մասին... ու ես ծխում եմ կանաչ իմ ուռկանը, որսալով հետքերն իմ լուսաբացի։   Այդ ամենը երգ է, որ հնչում է ինձ անծանոթ մի բառբառով, որ ես երգել եմ մի դար առաջ, ու թեպետ հիմա, լոկ մեղեդին է արձագանքում իմ հին  սենյակում։    Որ շուտով, առավոտվա լույսի կանչը, իր գրկի մեջ կառնի իմ թաց թևերը ու գրպանահատի պես, կթալանի փողոցներն ու հուշերը իմ հոգու ...